Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընտանեկան մեդիաակտիվության ուղղակի և անուղղակի հետևանքը

Ընտանեկան մեդիաակտիվության ուղղակի և անուղղակի հետևանքը
30.01.2025 | 17:14

Եթե իշխանությունը «կրթված» լիներ, ապա կընկալեր, որ երկու ամսվա ընթացքում շուրջ 7-8% վարկանիշի անկումը և ռեկորդային ցածր 10-11%-ը նաև «կրթվելը նորաձև է» արշավի և ընտանեկան մեդիաակտիվության ուղղակի և անուղղակի ազդեցության արդյունք է:

Ընտանեկան Podcast-ը, լայվերը և դիտելիության ստատիստիկան ներկայացնելը չդադարեցնեք: Ինչքան շատ երևաք ու խոսեք, այդքան կերաշխավորեք վարկանիշի կայուն անկումը: Որքան շատ ինֆո արտադրեք, այդքան համոզիչ կլինի սնանկության մակարդակը: Մաքսիմալ թափանցիկ եղեք, դա ապահովում է անկման կայուն դինամիկան:

P.S. PR-շիկներիդ հեռացրու, երկու ամսվա PR ստրատեգիան հակառակ էֆեկտ է տվել: Չնայած, PR-շիկն ի՞նչ անի, երբ հաճախորդն այլևս ո՛չ դրական, ո՛չ բացասական PR-ի ենթակա չի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2155

Մեկնաբանություններ